Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով եռակողմ հանդիպման արդյուքներին։
«Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիեւին այս հաջողության՝ դարակազմիկ խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ»,- գրել է Կոբախիձեն։