Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զվարթնոց» օդանավակայանում բռնվել է ՀՀ-ում հայտնի երգիչ, որի մոտ եղել է կասկածելի իր

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանում ձերբակալել են ՀՀ հայտնի երգիչներից մեկին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի իր, ինչի վերաբերյալ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։

Նշված բաժին է ներկայացվել նաև երգիչը։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հաղորդվում։
 

Send