Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լիտվան պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Օտտավայի պայմանագրից դուրս գալու մասին

Blog Image

Լիտվան պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Օտտավայի պայմանագրից դուրս գալու մասին, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։

X սոցիալական ցանցում գրառման մեջ նա նշել է, որ Լիտվան Ռուսաստանին համարում է «Եվրոպայի համար երկարաժամկետ գոյության հիմնական սպառնալիք»։

Պայմանագրից դուրս գալուց վեց ամիս անց Լիտվան կստանա հակահետևակային ականներ կուտակելու և տեղակայելու իրավունք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը և Ֆինլանդիան պատրաստ են ականապատել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով տարածքները՝ Մոսկվայի կողմից ենթադրաբար «աճող սպառնալիքի ֆոնին»։

Send