«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի. ակումբի նոր մարզիչն Արտակ Օսեյանն է, որը, մինչև Եղիշե Մելիքյանի նշանակումը, զբաղեցնում էր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
Օսեյանը, մինչ այս, Վարդան Մինասյանի օգնականն էր «Արարատ-Արմենիա» ակումբում:
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։