Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Էրդողանին։ Թե ինչ հարցեր կան օրակարգում, հստակ չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում էլ Փաշինյանը փակագծեր չբացեց, պարզապես նշեց, որ պաշտոնական այցով է լինելու հարևան երկրում։
Նշենք, որ քիչ առաջ ադրբեջանական մամուլն էլ գրեց, որ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը վաղը՝ հունիսի 19-ին, մեկնելու է Անկարա։ Սակայն հանդիպումների և օրակարգի մասին որևէ բան չի ասվում։
MediaHub-ը Փաշինյանի աշխատակազմից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսվում է Փաշինյան-Ալիև, կամ Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպում, սակայն մեր հարցին հստակ պատասխան չտրվեց։
Կառավարության ղեկավարի աշխատակազմից ասացին, որ Փաշինյանի այցի և հանդիպումների մասին ճիշտ ժամանակին իրենք տեղեկատվություն կտրամադրեն։
Նարե Գնունի