Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը։
Եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմում էին ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Այս առնչությամբ Սինիրլիօղլուն ասել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ։