Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մաշկաբանը զգուշացրել է եղունգների սնկային վարակի վտանգավոր հետևանքների մասին

Blog Image

Մաշկաբան Իրինա Գոստևան «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում զգուշացրել է եղունգների սնկային վարակի վտանգավոր հետևանքների մասին: 

Գոստևան ասել է, որ եթե կասկածում եք սնկային վարակի, անպայման պետք է ախտահարված եղունգը հանձնել լաբորատորիա՝ հիվանդությունը հաստատելու համար:

Անալիզի արդյունքները ստանալուց հետո, ըստ մաշկաբանի, անհրաժեշտ է դիմել բժշկի: «Անհրաժեշտ չէ ինքնաբուժում: Քանի որ սնկային վարակի ամենամեծ և ամենաիրական բարդությունը, որը գոյություն ունի, տրոֆիկ խոցերն են», - բացատրել է բժիշկը։

Մաշկաբանը պարզաբանել է, որ նման բարդությունն ավելի տարածված է քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեց մարդկանց մոտ: Սակայն նա հավելել է, որ տրոֆիկ խոցերը կարող են առաջանալ նաև այն դեպքում, եթե սնկային վարակը երկար ժամանակ չի բուժվում:

Send