Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ինչու է Կրասնոդարը «ոտքը կախ գցում»․ հայտնի են մանրամասները

Blog Image

«Կրասնոդարը» չի շտապում ընդունել «Սաութհեմփթոնի» առաջարկը կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար, քանի որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև ԱՊԼ-ում հանդես եկող «Լիդսը»։ Այս մասին հայտնում է Arménie Football-ը։ Աղբյուրի տվյալներով՝ «Լիդսից» սև-կանաչները դեռևս առաջարկ չեն ստացել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 14 միլիոն եվրո փոխհատուցում, ինչպես նաև հնարավոր բոնուսներ։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ խաղ, որոնցում խփել է չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Անցած մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանն օգնել է «ցուլերին» նվաճել ակումբի պատմության առաջին չեմպիոնական տիտղոսը։

Armsport

Send