Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Վստահ եմ, որ կհաղթենք այս խաղում. Գոռ Մանվելյան

Blog Image

«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի՝ «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ կայանալիք պատասխան խաղից առաջ կիսվել է իր ակնկալիքներով և ապագայի ծրագրերով: Այս մասին գրում է armsport.am-ը։

«Այս շաբաթվա ընթացքում թիմը լավ է պատրաստվել: Գիտենք, որ վաղը մեզ դժվար խաղ է սպասվում, և ամեն ինչ արել ենք, որպեսզի պատրաստ լինենք պատասխան հանդիպմանը: Վստահ եմ, որ կհաղթենք այս խաղում: Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում: Լավ թիմ ունենք և պատրաստ ենք մեծ հաջողությունների հասնելու»,- Մանվելյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Send