Նավթավերամշակման գործարան է հրդեհվել, նոր հարձակում ուրանի հարստացման գործարանի վրա․ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարությունն է սպանվել։
Իսրայելի հարձակումից հետո Թավրիզի նավթավերամշակման գործարանն է հրդեհվել։
Իսրայելը կրկին հարձակվել է Նաթանզում Իրանի գլխավոր ուրանի հարստացման գործարանի վրա
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ բունկերում սպանել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի բարձրագույն հրամանատարությանը։
«Գիշերը հետախուզության վարչությունը պարզել է, որ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի բարձրագույն հրամանատարությունը հանդիպում էր ստորգետնյա շտաբում՝ Իսրայել պետության վրա հարձակում նախապատրաստելու համար։
ԻՀՊԿ կործանիչները հարձակվել են շտաբի վրա, որտեղ էին ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասված է հայտարարության մեջ։
Թավրիզի օդանավակայանի ոչնչացումից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվում են Շիրազի հրթիռային գործարանի վրա։
«Մոսսադը» հրապարակել է Իրանի տարածքում իր գաղտնի հարվածներից կադրեր։
Իսրայելը նաև Իրանին վերջնագիր է ներկայացրել. հրաժարվել պատասխան հարվածներից և միջուկային ծրագրից։
«Այժմ, երբ Իրանի երկինքը լիովին բաց է և անպաշտպան, նրա ղեկավարները պետք է որոշում կայացնեն. եթե նրանք հարձակվեն մեզ վրա, մենք կհարձակվենք նրանց նավթավերամշակման գործարանների վրա և կոչնչացնենք նրանց տնտեսությունը։ Եթե նրանք թույլ տան մեզ ոչնչացնել նրանց միջուկային օբյեկտները առանց կոշտ պատասխանի, մենք կթողնենք նրանց նավթավերամշակման գործարանները անվնաս», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 95 մարդ Իրանի 12 նահանգներում։
Մեկ փրկարար մահացել է, 26 տուժածի տեղում օգնություն է ցուցաբերվել։
Կադրերն այստեղ