ԱՄՆ-ի Հյուսիսարևելյան համալսարանի սննդի կարգավորման հարցերի ծրագրի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դերին Դեթվայլերը նախազգուշացրել է հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ բորբոսնած պանիր ուտելուց հետո: Այս մասին վերջինս պատմել է Infobae-ի հետ զրույցում:
Դեթվայլերի խոսքով՝ բորբոսնած պանիր ուտելուց հետո օրգանիզմում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, ստամոքսի խանգարում և սննդային թունավորում: Բժիշկը բացատրել է, որ անցանկալի հետևանքները կախված կարող են լինել պանրի վրա առաջացած բորբոսի տեսակից, մանրէներից և անձի իմունային համակարգի վիճակից:
Միևնույն ժամանակ, Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր Ջեյն Զիգլերը հավելել է, որ եթե բորբոս է առաջանում, փափուկ պանրի վրա, ապա այն պետք է անմիջապես դեն նետել, մինչդեռ կոշտ տեսակների վրայից կարելի է մաքրել բորբոսը և շարունակել ուտել: