Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը բացահայտել է կատուների անսպասելի առողջական օգուտներն իրենց տերերի համար: Ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում բժիշկն ասել է, որ այս կենդանիների մռմռոցը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը:
«Կան աշխատանքներ և լուրջ գիտնականներ: Նրանք ուսումնասիրել են [կատուների] մռմռոցը, և այնտեղ այն հասնում է այնպիսի միջակայքի, որ վերքերը դրանով ավելի արագ են ապաքինվում», - ասել է Մյասնիկովը:
Մասնագետն ընդգծել է, որ կատուների արձակած այս ձայնը նաև նպաստում է արյան ճնշման կարգավորմանը: