Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի հարցով երկու շաբաթից կարևոր որոշում կկայացնեմ. Թրամփ

Blog Image
Հաղորդումներ Աշխարհ Առողջապահություն Քաղաքականություն Տնտեսություն Հասարակություն Ազգային անվտանգություն Իրավունք Հետաքննություն Բանակ Իրավիճակը սահմանին Լեռնային Ղարաբաղ Արտակարգ դրություն Մարզեր Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Ուկրաինայի հարցով երկու շաբաթից կարևոր որոշում կկայացնեմ. Թրամփ Քաղաքականություն 23:2122 Օգս, 2025 Ուկրաինայի հարցով երկու շաբաթից կարևոր որոշում կկայացնեմ. Թրամփ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթից կհայտարարի Ուկրաինայի հարցով իր որոշումը, որը կարող է ներառել պատժամիջոցներ, մաքսատուրքեր, կամ ոչինչ չներառել: Այս մասին նա լրագրողներին հայտնել է օվալաձև աշխատասենյակում։ «Ես որոշում կկայացնեմ այն մասին, թե ինչ ենք անելու, և դա շատ կարևոր որոշում կլինի՝ կիրառել լայնածավալ պատժամիջոցներ, բարձր մաքսատուրքեր, թե երկուսն էլ, կամ ոչինչ չանել և ասել՝ սա ձեր պատերազմն է»,- ասել է Թրամփը: Թրամփն ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ելքը պարզ կդառնա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ հավելելով, որ իրեն ոչինչ չի ուրախացնում այս հակամարտությունում: Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ կցանկանար անձամբ ներկա լինել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հավանական հանդիպմանը, չնայած շատերը կասկածում են դրա հաջողությանը: Պատասխանելով հարցին, թե ինչ կանի, եթե կողմերը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, Թրամփն ասել է. «Ես կհասկանամ, թե ով է մեղավոր և կան արդյոք դրա պատճառները»:
Send