Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արա լեռից դեպի Զորավան գյուղի ճանապարհին արշավախմբի անդամները չեն կարողացել լեռն իջնել

Blog Image

Օգոստոսի 30-ին՝ ժամը 19:44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռից դեպի Զորավան գյուղի ճանապարհին արշավախմբի անդամները չեն կարողանում լեռն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Փրկարարներն արշավախմբի անդամներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Զորավան գյուղ, որտեղ վերջիններիս հարազատները դիմավորել են։

Send