Օգոստոսի 28-ին, ժամը 11։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդներից մեկին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
ՆԳՆ փրկարար ծառայություն