Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Դիլիջանում վթարի են ենթարկվել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները. ինչ է կատարվել Դիլիջանում

Blog Image

Օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ՝ դեպի Դիլիջան ընթացող հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները: 

«Toyota Land Cruiser»-ի մեջ եղել են վարորդ Կ.Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա.Սեդրակյանը, Կ.Սեդրակյանը, Տ.Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Armlur-ը տեղեկացավ, որ վերջիններս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռներն են։

Երեկ Shamshyan-ը հայտնել էր, որ խոշոր ավտովթար է եղել Դիլիջանում. ճակատ ճակատի բախվել էին «Toyota Land Cruiser»-ն ու «Hyundai X35»-ը. 10 վիրավորներից 4-ը երեխաներ են։ 

Send