Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգված

Blog Image

Այսօր՝ հուլիսի 18-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Նահապետյանը, ով իր և իր ընատանիքի անունից իրենց զայրույթն էր հայտնում Երևանի քաղաքապետարանի ժողովրդի լեզվով ասած թաղման բյուրոյի տնօրինության հասցեին: 
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Նահապետյանն ասում ու մատնացույց էր անում Դավիթաշենի գերեզմաններում երկար տարիներ հուղարկավորված իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի գերեզմանները, ասելով. 

«Ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս հուղարկավորված են այս հատվածում, և մենք տևական ժամանակ չենք կարողացել բետոնով ցանկապատել, քանի որ ունեցել են թե առողջական, թե ֆինանսական խնդիրներ: 
 
Վերջերս այցելեցինք, որպեսզի սկսենք բարեկարգել ու մնացինք զարմացած. մեր հարազատների շիրիմների վրա մոտ 1 մետր առաջ է բերվել մեկ այլ գերեզման: 
 
Ճիշտն ասած՝ աչքներիս չհավատացինք, բայց հետո ճշտեցիք, որ այդ ամենը կատարվել է  անօրինական ճանապարհով, գռեհիկ ձևով, ու դիմեցին Երևանի թաղման բյուրո, որտեղից անհեթեթ պատասխաններ ենք ստացել: 
 
Անգամ թաղման բյուրոյի ղեկավարությունից պահանջեցինք, որ մեզ մեր գերեզմանների վկայականները տրամադրեն, բայց հրաժարվեցին, ու ասացին՝ «Գժվե՞լ ենք՝ տանք, որ մեզ գործից հանեն»: 
 
Երևի զգում են, որ ոչ միայն անօրինական գործողություն, այլ նաև սրբապղծություն է կատարվել: 
 
Հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու մեր հարազատների գերեզմանը անարգելու համար:
 
Դիմելու ենք նաև իրավապահ մարմիններին, որպեսզի բացահայտեն ու պատժեն մեղավորներին, ով է տեսել՝ 21-րդ դարում, այն էլ՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգի որոշ ներկայացուցիչներ նման արնհարգալից վերաբերմունք ցուցաբերեն հանգուցյալների նկատմամբ»:

Send