Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Միջազգային

Կոլապս՝ ՌԴ օդանավակայաններում․ զանգվածային ուշացումները շարունակվում են նաև դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ

Blog Image

Մոսկվայի օդանավակայաններում կրկին տրանսպորտային կոլապս է։ Բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում Երևան եկողները։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքն է։

134 ինքնաթիռ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։ Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Շերեմետևո չեն հասել 78 ինքնաթիռ, Վնուկովո՝ 45, Դոմոդեդովո՝ 8, Ժուկովսկի՝ 3։

MediaHub-ը «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկացավ, որ ժամանման ուշացումներ են գրանցվել Մոսկվայից, Միներալնիե Վոդիից, Կազանից, Եկատերինբորգից, ինչպես նաև հակառակ ուղություններով։ Չեղարկվել է նաև դեպի Միներալնիե Վոդի և հակառակ ուղղությամբ մեկ չվերթ։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով օդանավակայաններն ու ավիաընկերությունները այժմ աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Send