Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից

Blog Image

Հուլիսի 12-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում բախվել են «Daewoo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) և «Renault» մակնիշի ավտոամբարձիչը (վարորդ՝ Վ․ Մ․)։

Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Ս․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Send