Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ամուսինը մահացել է, կինն ու տղան հիվանդանոցում են

Blog Image

Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mercedes-ից, և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, մահացածը հայրն է, վիրավորները՝ կինն ու նրանց տղան։ 
 

Send