Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շղթայական ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes-ները, Hyundai-ն ու ՎԱԶ-21124-ը. կան վիրավորներ

Blog Image

Այսօր՝ հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա՝ 2-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մեկն էլ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Վթարի փաստով Շ. Խաչատրյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Send