Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Պապիկյանը պարզաբանում է «5-րդ շարասյան» պարագլուխների մասին Փաշինյանի հայտարարությունը

Էսկալացիայի վտանգը երբեք չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք, պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի անվտանգությունը,  անհրաժեշտության դեպքում դիմելու ենք մեր գործընկերներին․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով հնարավոր պատերազմի եւ սահմանում թշնամու զինտեխնիկայի կուտակումների մասին։

«Մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց դա չի նշանակվում, որ մեր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը սակարկելի է»,-ասաց նա։

Լրագրողները հետեքրքրվեցին նաեւ  «5-րդ շարասյան» առկայության մասին, որի մասին երեկ Փաշինյանն էր ասել՝ նշելով, թե պատերազմը պարտվել ենք «5-րդ շարասյան» պատճառով։ Ո՞վ է առաջնորդել այդ շարասյունը.

«Առաջնորդների մասին չեմ կարող խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիան։ Երեկ կարդում եմ հայտարարություններ, թե հակառակորդի ռազմական տեխնիկան Հայաստանի սահմանին է։ Ո՞րն է այս ինֆորմացիայի նպատակը, եթե այն իհարկե չի ուղղորդվում հակառակորդ երկրից։ Կապ չունի 5-րդ շարասյունը կամ դրան աջակցողները ինչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադիր են, թե ոչ, գուցե լրագրող են։ Պատկան մարմինները զբաղվում են, երբ դատարանը կունենա որոշումներ, բոլորիս համար պարզ կլինի, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ներսից թուլացրել են մեր բանակը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Send