Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դատարանը 91 մարդու մեղավոր է ճանաչել ԵՄ հիմնադրամի հետ կապված խոշոր խարդախության մեջ

Blog Image

Սիցիլիայի դատարանը 91 կասկածյալի մեղավոր է ճանաչել կազմակերպված հանցավորության սխեմայի մեջ ներգրավվածության համար, որի արդյունքում Եվրամիությունը զրկվել է մոտ 5 միլիոն եվրոյից՝ միջերկրածովյան կղզում արոտավայրերի համար սուբսիդիաների տեսքով, հայտնում է AP-ն։

Դատավճիռների եւ որոշումների ընթերցումն այնքան երկար է տեւել, որ Փաթիի դատարանն իր որոշումը սկսել է կարդալ երկուշաբթի ուշ երեկոյան եւ ավարտել է հաջորդ օրվա վաղ առավոտյան։

Դատավճիռները տատանվել են 2 տարուց մինչեւ 30 տարի: Տասը մեղադրյալներ արդարացվել են։ Դատավարությունը սկսվել է 2021 թվականի մարտին։

Դատախազությունը հաստատել է, որ մաֆիայի եւ սպիտակ օձիքի տասնյակ հայտնի անդամներ հանցավոր համաձայնության են եկել, որպեսզի ԵՄ-ին զրկեն արոտավայրերի, ներառյալ արեւելյան Սիցիլիայում գտնվող Նեբրոդի պետական պարկի օգտագործման սուբսիդիաներից:

La Repubblica-ն հաղորդել է, որ 2010-2017 թվականներին 150 ընկերություններ խարդախությամբ ստացել են մոտ 5 միլիոն եվրո, այդ թվում՝ միայն թղթի վրա գոյություն ունեցող հողերի համար:

Մեղադրանքների թվում են շորթումը եւ խարդախությունը Եվրամիության դեմ։ Դատախազները պնդել են, որ որոշ դեպքերում ամբաստանյալները բռնություն եւ սպառնալիքներ են կիրառել գոյություն ունեցող արոտավայրերի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան սուբսիդավորման հայտ ներկայացնել:

Մեղադրանքները ներկայացնելիս դատախազությունը պնդել է, որ նոտարները եւ փաստաթղթեի ձեւակերպմամբ զբաղվող բյուրոկրատներն օգնել են «Կոզա Նոստրա»-ի ղեկավարներին իրականացնել սխեման:

Send