Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը կհաղթահարի բոլոր դժվարությունները. Արթուր Վանեցյան

Blog Image

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձը։

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի մեծ բարերար Սամվել Կարապետյանին՝ 60-ամյա հոբելյանի առթիվ։ Կյանքի այս հանգրվանում նա մեծ փորձություններով է անցնում։ Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը կհաղթահարի բոլոր դժվարությունները՝ իր օրինակով նույնպես ապացուցելով, որ իրական և համընդհանուր ազատության համար պայքարը կարող է անցնել նաև ժամանակավոր դժվարությունների ճանապարհով։ 

Եկեղեցու և Հայրենիքի ապագայի համար նրա պայքարը պատվաբեր է և պարտավորեցնող։ 

Սամվել Կարապետյանին մաղթում եմ քաջառողջություն և ամուր կամք։ 

Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու։

#ազատություն_բոլոր_քաղբանտարկյալներին»։

Send