Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ Սենատը հայտարարել է, որ կհետաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը

Blog Image

ԱՄՆ Սենատը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին կհետաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը։

Սենատի Հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը նշեցլ է որ իրենք պատրաստ են վերադառնալ նախագծին, եթե Սպիտակ տան ղեկավարը որոշի, որ «դա իմաստ ունի և կբարձրացնի լծակները բանակցություններում»։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է 100% մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Ուկրաինայի հարցում առաջընթաց չլինի։

Send