Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կալուգայի շրջանում չորս անօդաչու թռչող սարք են խոցել

Blog Image

Ռուսական հակաօդային պաշտպանությունը Կալուգայի շրջանի երկնքում խոցել է ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք. հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Այս տարվա դեկտեմբերի 22-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու հերթական փորձը կասեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Կալուգայի շրջանի տարածքում որսացել են ուկրաինական երկու անօդաչու։

Send