Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել, 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն

Blog Image

«Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքներին, մենք էլ, բնականաբար, իրենց ենթակառուցվածքներին»,- Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ ադրբեջանական բեռները հայ մաքսավորները ստուգելո՞ւ են, թե ոչ։

Նա նշել է, որ մինչև ենթակառուցվածքների բացումը պիտի սահմանազատում արվի, այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից դրվի Ադրբեջանի դրոշը, պիտի կառուցվեն սահմանային անցակետեր, որտեղ լինեն համապատասխան մաքսային ծառայություններ լինեն. «Այլ կերպ ինչպե՞ս եք պատկերացնում։ Սա լինելու է  երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության սկզբունքին համապատասխան։ Այս ամենը գրված է, պայմանավորվել ենք այն, ինչ գրված է, գրվածից զատ այլ պայմանավորվածություններ չկան»։ 

Միրզոյանը նաև ասել է, որ այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, այդ թվում, օրինակ, ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ Միրզոյանի, 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն. «Պայմանավորվածություն կա այն բաների մասին, որոնք գրված են, հրապարակված, ժամկետ,  որևէ այլ տեխնիկական մանրամասներ, դեռ պետք են քննարկենք։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»։ 

Send