Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Փաշինյանը գրանցված աշխատող չլինելով՝ 3 աշխատավայրից աշխատավարձ է ստացել

Blog Image

Վերջերս՝ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր որդին կավագործի օգնական՝ բանվոր է աշխատում վերջին 6 ամիսներին։ «Էս պահին էլ խճանկարող վարպետի օգնական է»,-Փաշինյանը նշել էր, որ որդին գրանցված աշխատող չէ և կատակել էր, թե պետք է քրգործ բացել։

MediaHub.am-ը վարչապետի ընտանիքի հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզեց, որ Աշոտ Փաշինյանը 2021 թվականին երեք աշխատավայրից աշխատավարձ է ստացել, սակայն հայտարարագրում նշված է, թե չի աշխատում։ Շուրջ 170 հազար ՀՀ դրամ աշխատավարձ է ստացել ԱԿՈՏԵՔ ՍՊԸ-ից , 67 հազար ՀՀ դրամ ՍՎԵՏԼԱՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՁ-ից և 1100 ԱՄՆ դոլար Webiz Georgia-ից։

Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել է 1695 դրամ, իսկ արդեն տարվա ավարտին այն ավելացել է՝ դառնալով 3292 դրամ։ Նույն ժամանակ Մարիամ Փաշինյանը, որն աշխատում է Digitain LLC-ում, նշել է, որ նույն աշխատավայրից ստացել է մոտ 6 մլն ՀՀ դրամ։

Տարվա սկզբում բանկային հաշվում հայտարարագրած 1 եվրոն պահպանվել է մինչև տարվա ավարտ, իսկ ՀՀ դրամով վերջինս ունեցել է 438 հազար դրամ տարվա սկզբում, որը տարվա ավարտին դարձել է 511 հազար դրամ։

Լիաննա Թորոսյան

Send