Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Իրանի ԱԳՆ-ն Զանգեզուրի վերաբերյալ նոր դիրքորոշում չի ընդունել»

Blog Image

«Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱԳՆ հայտարարությունը» հրապարակված լուրը «Դանեշջու» լրատվականի մեդիա քայլն է եղել, իսկ Իրանի ԱԳՆ-ն Զանգեզուրի վերաբերյալ նոր դիրքորոշում չի ընդունել, գրել են իրանական ԶԼՄ-ները։

«Miran Press»-ը վկայակոչել է Իրանի ԱԳՆ խոսնակին՝

«Զանգեզուրի միջանցքի» թեման զուտ քաղաքական չէ, դա տեխնիկական խնդիր է, որը շատ հստակ նախադրյալներ ունի երկու երկրների միջև»։

«Մեր և Թուրքիայի ջանքերն ուղղված են այս խնդրի որոշմանն ու կարգավորմանը՝ հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև այն, որ մեզ համար կարևոր է երկու երկրների միջև բեռնափոխադրումների և տրանսպորտային ուղիների հարցը»։

«Հավանաբար մոտ ապագայում մեր կողմից պատվիրակություն, ներառյալ պատկան մարմինների ու պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ, կմեկնի Թուրքիա՝ տեղում քննարկելու այս հարցը։ Հուսով ենք, որ այս հարցն իսկապես շուտով կլուծվի»։

Send