Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատության պողոտա - Բաբայան փողոց խաչմերուկում բախվել են Lexus GX 470-ն ու Hyundai Elantra-ն

Blog Image

Այսօր` մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։40-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել են Lexus GX 470 և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնnւթյունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus GX 470-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Ավագյանը, Hyundai Elantra-ն էլ վարել է Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Աղաբեկյանը։
 

Send