Սրտաբան Խոսե Աբելյանը կոչ է արել մարդկանց չուտել չափից շատ ձու։
Նա «El Español»-ի հետ խոսել է այս արտադրանքի վտանգների մասին։
Ինչպես նշել է Աբելյանը, մի կողմից, ձվերը առողջարար են, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց և տարբեր միկրոտարրեր։ Սակայն, մյուս կողմից, այս մթերքը բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Բժիշկը զգուշացրել է, որ խոլեստերինը մեծացնում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի կաթվածի զարգացման ռիսկը։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել նաև այլ սրտանոթային ռիսկեր, ինչպիսիք են՝ գերմշակված սննդի օգտագործումը, նստակյաց կյանքը և չափազանց սթրեսը։ Եթե դրանք առկա են, ապա սննդակարգում ձվերի քանակը անպայման պետք է սահմանափակվի, եզրափակեց մասնագետը։