Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում

Blog Image

Իրանը ուրբաթ օրը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում. հայտնում է IRNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ «Շարունակական անվտանգություն 1401» կոչվող զորավարժություններին մասնակցում են ռազմածովային նավեր, կառավարվող և անօդաչու ավիացիան, էլեկտրոնային ռազմական համակարգեր։

Նշվում է, որ ամենամյա զորավարժությունների նպատակը ռազմական կազմավորումների փոխգործակցության մշակումն ու փորձի փոխանակումն է։ Իրանը Կասպից ծովն անվանել է «խաղաղության և բարեկամության ծով»՝ ընդգծելով, որ թույլ չեն տա անվտանգության խախտումներ աշխարհի ամենամեծ լճի տարածքում։

Send