ԱՄՆ-ը մտահոգված է Սաուդյան Արաբիայի հասցեին Իրանի «սպառնալիքներով» եւ «առանց վարանելու կպատասխանի անհրաժեշտության դեպքում», ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք մտահոգված ենք սպառնալիքներով եւ կապի մեջ ենք սաուդցիների հետ ռազմական ու հետախուզական խողովակներով»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: «Մենք կգործենք առանց վարանելու՝ տարածաշրջանում մեր շահերն ու գործընկերներին պաշտպանելու համար»։
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տվյալներ է փոխանցել Միացյալ Նահանգներին՝ նախազգուշացնելով թագավորության վրա Իրանի «անխուսափելի հարձակման» մասին: Հրատարակության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի հետախուզությունը հայտնել է, որ Իրանն իբր «ահաբեկչություններ» է նախապատրաստում թագավորությունում եւ Էրբիլում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, որպեսզի «շեղի ուշադրությունը երկրում տեղի ունեցող ցույցերից»։