«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ արտահերթ նիստում ողջունեց ընդդիմադիր գործընկերներին վերջապես լիարժեք խորհրդարանական աշխատանքներին վերդառնալու և հարցուպատասխանին մասնակցելու համար։
Ապա ասաց.
«Երբ մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ են տալիս, որպեսզի հիշեն, որ ՀՀ-ից բացի Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է, մեզ մեղադրում են հակառուսական բաների մեջ»,-ընդգծեց Թունյանը, հավելելով, որ երբ խոսում են, որ Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը, պետք է նաև հասկանալ, որ անվտանգության երաշխավոր լինելու համար երկիրը պետք է բավարար ռեսուրս ունենա, որպեսզի, նախ, կարողանա իր անվտանգությունը երաշխավորել։
«Լաչինի միջանցքի հետ կապված Կառավարությունը բազմաթիվ քայլեր ձեռնարկում է, հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ է մտել, ՄԻԵԴ-ում պրոցես է սկսվել»,-ամփոփեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։