Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Որտեղ կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները

Blog Image

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան կարող են զրուցել Անթալիայում անկացվելիք դիվանագիտական ֆորումի շրջանակում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հաղորդում է «Ռիա նովոստին»։

«Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ծրագրվում է շփում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,-ասել է Զախարովան:

Զախարովան մանրամասնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը վերջին հեռախոսազրույցների ժամանակ պայմանավորվել են այս զրույցի շուրջ։

Send