Մեծ Յոթնյակի (G7) երկրների առաջնորդները աջակցել են Իսրայելին՝ Իրանն անվանելով Մերձավոր Արևելքում «ահաբեկչության աղբյուր», այս մասին ասվում է G7-ի համատեղ հայտարարության մեջ։
«Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա», - հայտնել է խումբը։
Փաստաթղթում նաև կոչ է արվում հասնել «իրանական ճգնաժամի» լուծմանը՝ հանգեցնելով լարվածության թուլացման և Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի հատվածում, հրադադարի։