Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փաշինյանն իր վրա քաշեց քաղաքական շիրմաքարը. նա արտաքին խաղացողների համար վերածվեց ծառայություն մատուցողի

Blog Image

Բռնապետները լինում են երկու տեսակի։ Առաջինները կիրթ, գրագետ ու վեհ արտաքինով բռնապետներն են, նրանք կարողանում են ոչ միայն բոլորին ենթարկեցնել, այլև իրենց կամքը թելադրել աշխարհին։ Նրանք ոչ ոքի տակ չեն պառկում, ոչ ոքի կոշիկները չեն լիզում, ոչ ոքի առաջին իսկ կանչով չորեքթաթ չեն վազում նրանց մոտ։ Նրանց անունը տալիս են թե՛ անեծքով, թե՛ հիացմունքով, նրանք պատմության մեջ միաժամանակ մնում են թե’ մեծագույն ոճրագործներ, թե’ հանճարներ։

Բռնապետների երկրորդ տեսակը ճիվաղներն են, որոնք սովորաբար լինում են տգետ ու բոմժի արտաքինով։ Նրանց տեսքը երբեք ակնածանք չի ներշնչում, նրանք երբեք չեն կարողանում համաշխարհային գործընթացներում որևէ ազդեցություն ունենալ, նրանց ոչ ոք ուշադրության չի արժանացնում ու նրանք երբեք իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Այդ տեսակը մշտապես հովանավորներ է փնտրում դրսում ու միայն այլոց աջակցությունը ստանալուց հետո է կարողանում դիմել ներքին ռեպրեսիաների, որպեսզի կարողանա շարունակել իր խղճուկ գոյությունը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ապացուցեց իր հրեշային բնույթը, իսկ թե բռնապետի որ տեսակին է պատկանում, դժվար չէ կռահելը, հատկապես, որ ինչպես և ակնկալում էր, նա ռեպրեսիոն մեքենան գործի դրեց Թուրքիայից վերադառնալուց ու Էրդողանի աջակցությունը ստանալուց հետո։

Բայց այսօր նա միաժամանակ իր վրա քաշեց իր քաղաքական շիրմաքարը. Փաշինյանն այլևս քաղաքական դիակ է։ Իր այս գործողություններով նա երբեք նոր ընտրազանգված չի հավաքի, հասարակությունը վաղուց է բևեռացված ու վերջնականապես կողմնորոշված։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին խաղացողներին, ապա այն խաղաքարտը, որը Փաշինյանն անվանում էր «ժողովրդավարություն», ընդմիշտ «խփվեց»։ Իհարկե դա չի նշանակում, որ աշխարհաքաղաքական կենտրոնները հրաժարվելու են նրանից, բնականաբար ոչ, սակայն այսուհետ դիտարկելու են ոչ թե որպես գործընկերոջ, այլ որպես ծառայություններ մատուցողի։ Կախված իր ծառայությունների չափից ու որակից՝ նա կստանա ներքին ռեպրեսիաները շարունակելու քարտ բլանշ։

Սակայն, մնացած ամեն ինչ այսուհետ կախված է հայ հասարակությունից, որքանո՞վ ենք մենք շարունակելու հանդուժել նրա ողորմելի ներկայությունը վարչապետի պաշտոնին։ Այսուհետ գնդակը հասարակության դաշտում է, եթե մենք հարմարվում ենք նրա գոյությանը, ապա աշխարհը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմը, կշարունակեն օգտագործել Փաշինյանին ու քաղել իրենց օգուտները։ Իսկ եթե հանրությունը միասնաբար ոտքի կանգնի, եթե միավորվեն բոլոր շերտերը, ապա միջազգային հանրությունը, այդ թվում Էրդողանը՝ Փաշինյանի գաղափարական հայրը, կհրաժարվեն նրանից։ 

Փաշինյանը նույնիսկ ապաստան չի կարող ստանալ, քանի որ ոչ ոքի պետք չէ նա, ով հանձնել ու հանձնում է սեփական հայրենիքը, ով ուրանում է ազգային արժեքները, ով ուրանում է սեփական ժողովրդին ցեղասպանության ենթարկելու փաստը, ով հրաժարվում է հայրենի պատմությունից ու հիշողությունից։ Հայրենիքից ու ազգությունից հրաժարված մարդն ինքն իրեն դնում է համաշխարհային օրենքից դուրս, նրա հանդեպ չի գործում ո՛չ գթասրտությունը, ո՛չ էլ ներողամտությունը։

Այնպես որ, ինքներս ենք այսուհետ պատասխանատու լինելու մեր ճակատագրի համար՝ կա՛մ դուրս ենք գալիս փողոց, կա՛մ ինքներս մեզ զրկում բողոքելու իրավունքից։

Կարեն Կարապետյան

Send