Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանում «Մոսսադի» գործակալներով բեռնատար է հայտնաբերվել, Թեհրանը կոչ է արել Իսրայելի հարձակումը դատապարտող բանաձև ընդունել (տեսանյութ)

Blog Image

- Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել Իսրայելի հարձակումը Իսլամական Հանրապետության վրա դատապարտող բանաձև։ «ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները, պետք է դիրքորոշում արտահայտեն այս հարձակման վերաբերյալ, դատապարտեն այն և ձեռնարկեն լուրջ քայլեր, այդ թվում՝ ընդունելով բանաձև, որը կդատապարտի այս հարձակումը հստակ և միանշանակ ձևակերպումներով», - ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացվւուցիչ Էսմայիլ Բաղաեյը։

- Իսրայելական անօդաչու սարքերով և պայթուցիկներով բեռնված երկու բեռնատար է ձերբակալվել Իրանի արևմուտքում։ Տեսանյութ է տարածվել, թե ինչպես է «ճանապարհային ոստիկանության մոտոցիկլավարը Թեհրանում հետապնդում է «Մոսսադի» գործակալներով բեռնատարին»։

- Իսրայելում իրանական ռազմագործողության մեկնարկից ի վեր մահացել է 24 քաղաքացիական անձ։ Երկրի վրա արձակվել է ավելի քան 370 բալիստիկ հրթիռ և հարյուրավոր անօդաչու սարքեր, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ 592 մարդ վիրավորվել է, որոնցից 10-ը ծանր վիճակում են։

Տեսանյութն այստեղ

Send