Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

10 մեքենա և 13 մարդ ընկել են ջուրը․ նոր մանրամասներ Վիետնամում կամուրջի փլուզման մասին (տեսանյութ)

Blog Image

Վիետնամում մարդկանցով ու մեքենաներով կամուրջ է փլուզվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել տարածվող տեսանյութից։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ֆու Տհո նահանգում «Յագի» թայֆունի և սաստիկ ջրհեղեղների պատճառով։ Մոտ 10 մեքենա և 13 մարդ ընկել են ջուրը։ Մարդկանցից միայն 4-ին է հաջողվել փրկել։

Որոնողափրկարարական աշխատանքները խոչընդոտվում են սուպերթայֆունից հետո գետերի ջրերի բարձրացման պատճառով, ասել է երկրի տրանսպորտի փոխնախարարը։

Ընդհանուր առմամբ, ըստ Վիետնամական լրատվական գործակալության, ավելի քան 100 մարդ զոհվել կամ անհետացել է «Յագի» թայֆունի ազդեցության հետևանքով։ Ավելի քան 300 մարդ վիրավորվել է։

Տեսանյութն այստեղ

Send