Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում կհանդիպի՞ Ադրբեջանի վարչապետին

Blog Image

Հոկտեմբերի 26-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհի միջազգային ֆորումը, որին մասնակցելու է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովը։ 

Ըստ կազմակերպիչների՝ ֆորումին սպասվում է նաև  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։

MediaHub-ը ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ Փաշինյանի մասնակցությունը հստա՞կ է, վերջինս պատասխանեց․

«Վարչապետի բոլոր այցերի մասին մենք ժամանակին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրում ենք. այս պահին սա է»։

Լիաննա Թորոսյան

Send