Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնում «Kia Optima»-ն կողաշրջված հայտնվել է դաշտամիջյան հատվածում, վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշյու գյուղի վարչական տարածքում, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Send