Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հունգարիան դեմ է լինելու Ուկրաինային տրամադրվող նոր ռազմական օգնությանը

Blog Image

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկիրը դեմ է լինելու Ուկրաինային եվրոպացի հարկատուների հաշվին ռազմական օգնություն տրամադրելու նոր առաջարկներին:

«Մենք մեկնում ենք Բրյուսել՝ ընդդիմանալու ռազմական գործողություններին աջակցող առաջարկներին և նպաստելու խաղաղ բանակցությունների հաջողությանը», - ասել է Սիյարտոն, գրել են ԶԼՄ-ները։

Սիյարտոն նաև նշել է, որ եվրոպացի պաշտոնյաները «շարունակում են փորձել խափանել խաղաղության բանակցությունները, ինչը հակասում է տարածաշրջանում կայունության շահերին»։

Send