Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Լիազորություններս հանձնել եմ կուսակցության կենտրոնական խորհրդի քարտուղարին․ Միքայել Հայրապետյանը՝ ՊԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին

Blog Image

Երեկ լիազորություններս հանձնել եմ կուսակցության կենտրոնական խորհրդի քարտուղարին՝ Թաթուլ Մկրտչյանին, մյուսներն ինձ հետ դուրս են եկել։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Պահպանողական կուսակցության» նախկին նախագահ Միքայել Հայրապետյանը՝ խոսելով իր հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ հրաժարական է տվել։ Վերջինս նշել էր, որ «Ելնելով այն հանգամանքներից, որ՝

ա) մերժում եմ բանսարկությունները, խարդավանքներն ու դավադիր գործելու մեթոդոլոգիան,

բ) ՊԿ-ն իմ ղեկավարած տարիներին (1998-2022թթ.) եղել է անբասիր քաղաքական կառույց, և պատրաստ չեմ այն թեկուզ մտքի ծայրով դիտարկել նաև որպես բիզնես-պրոյեկտ,

գ) Պահպանողական կուսակցության հիմնարար փաստաթուղթ «Ռազմավարական Ծրագրի» «Քաղաքական ոլորտ» բաժնի գաղափարակցության և հոգեկցության մասին դրույթն այժմ մասամբ է գործում կուսակցության ներսում,

դ) նպատակահարմար չեմ գտնում դիմակայել ի դեմս կուսակցության նախագահի՝ կուսակցության վարկաբեկման համակարգված արշավանքին, և պատրաստ եմ անձնապես շանթարգելի գործառույթ ստանձնել»,-գրել էր նա։ MediaHub.am-ի այն հարցին, թե արդյո՞ք այս պահին արդեն նախկին ՊԿ նախագահը այլ փակագծեր չի բացելու, վերջինս պատասխանեց։ «Այն ինչ էջումս գրել եմ, դրանից ավելի այլ հավելելիք չունեմ»։

Լիաննա Թորոսյան

Send