ԱՄՆ-ում խոշոր հրդեհ է բռնկվել Մայամիի արվարձանում գտնվող եռակցման արտադրամասում՝ պայթյունից հետո։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու մարդ մահացել է, երեքից հինգը վիրավորվել են։ Ականատեսների վկայությամբ՝ այրվել է մի քանի ավտոմեքենա, այդ թվում՝ վառելիքի մեքենա։
Հիշեցնենք, որ երեկ Օհայո նահանգի Բեդֆորդ քաղաքում պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 13 մարդ, մեկը՝ զոհվել։ Իսկ ավելի վաղ նույն նահանգում նախկինում բնապահպանական աղետ էր տեղի ունեցել քիմիական նյութերով գնացքի վթարից հետո։
Տեսանյութը՝ այստեղ