Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զախարովան անդրադարձել է Բաքվում ապօրինի բանտարկված գործիչներին ու Թրամփի անդմինիստրացիային

Blog Image

Սա տասնամյակներ շարունակ ձևավորվող խնդիրների մի մասն է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ապօրինի բանտարկման մասին։

Մարիա Զախարովան նշել է եռակողմ պայմանավորվածությունների մասին, որոնց շրջանակներում պետք է լուծվեն հումանիտար հարցեր, այդ թվում՝ պահվող անձանց փոխանակում։

«Կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում բարդացել են և չեն լուծվել, այլ միայն բարդացել են: Դրանք մեկ վայրկյանում չեն հայտնվել»,- ընդգծել է Զախարովան։

Զախարովան նաև անդրադարձել է փոփոխություններին, որոնք կարող է բերել ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփի անդմինիստրացիան Հարավային Կովկասի տարածաշրջանում։

«ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը տարածաշրջանի գործերին որևէ լավ բանի չեն հանգեցրել»,- նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակմանը, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանը, սահմանների դելիմիտացիային․ դեմարկացիային, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացմանը։

Նա ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հաշտեցման և կայուն, ամուր, կայուն խաղաղության իրական ճանապարհային քարտեզն արտացոլված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին:

Send