Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Վաղվանից ԼՂ–ից բռնի տեղահանվածները կարող են դիմել բնակարան ստանալու համար. Փաշինյան

Կառավարություն այսօրվա նիստում քննարկեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի խոսքով՝  կարգի հաստատման դեպքում վաղվանից հնարավորություն կստանան ընդունել դիմումները։

Նրա խոսքով, վաղվանից կընդունվեն դիմումները այն դեպքերում, որ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն, հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը և օգոստոսի 1-ից արդեն այն ընտանիքներից աջակցություն ստանալու դիմումներ կարող են ընդունվել, ովքեր ունեն արդեն գործող հիփոթեք:

«Սրանով մենք արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, մտնում է գործնական փուլ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Send