Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նշվել է, երբ կհայտնեն Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը

Blog Image

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին. այդ մասին հայտարարել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական հանձնաժողովը. փոխանցում է РИА Новости-ն։

Հստակեցվում է, որ հուլիսի 12-ին կավարտվի կուսակցության ղեկավարի թեկնածուների առաջադրումը։ Ընտրական գործընթացը կսկսվի հուլիսի 13-ին։

Ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին հայտարարեց վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Նա կշարունակի պաշտոնավարել մինչ7 նոր վարչապետի նշանակումը։

Պատճառը Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխհամակարգող Քրիս Փինչերի հետ սկանդալն էր։ Երկու տղամարդ նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Ջոնսոնի դեմ պնդումն այն էր, որ նա գիտեր այդ մասին, բայց Պինչերին նշանակել էր կառավարական պաշտոնում:

 

Send