Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել է, որ Վրաստանը կապ չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ․ գրում է Интерфакс-ը:
«Վրաստանը ոչ մի առնչություն չունի նշված հարցի հետ: Վրաստանում մաքսային հսկողություն են անցնում ինչպես տարանցիկ, այնպես էլ ոչ տարանցիկ բեռները: Նման կասկածելի փաստ չի արձանագրվել»,- լրագրողներին ասել է Դարախվելիձեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցած մի խումբ անձանց։ Հաղորդվել է, որ Վրաստանի տարածքով պայթուցիկով բեռնատար է անցել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում պարզվել է այս հանցագործության մեջ կասկածվող 12 անձի ինքնությունը։