Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան 50 չվերթ Իսպանիայում

Blog Image

Իսպանական օդանավակայանի օպերատորը  հայտարարել է Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայանում շուրջ 50 չվերթի չեղարկման մասին։  Այս մասին ընկերությունը հայտնել է իր X աքաունթում։

«Ներկայումս 50 չեղարկված չվերթ կա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օպերատորը հավելել է նաև ճգնաժամային հանձնաժողովի ստեղծման մասին, որը կվերահսկի վատ եղանակի հետևանքները։ Ներկայումս հայտնի է 17 ինքնաթիռի մասին, որոնք ուղղորդվել են այլ օդանավակայաններ։

Send