Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձրև, ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26-31.05.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիեշրը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-31-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի մայիսի 27-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        31.5°C (2007թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               5.9°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       19.0°C

Send